Հայտնի են Թուրքիայի նախագահական ընտրությունների չորս թեկնածուները
Թուրքիայի նախագահական ընտրությունների 13-րդ շրջանի չորս թեկնածուներ են՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհրամ Ինջեն և Սինան Օղանը։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Star լրատվական կայքը՝ մեջբերելով Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար՝ Ահմեդ Յեներին հաղորդել է, որ Էրդողանն առաջադրվել է նախագահական ընտրությունների թեկնածու «Ջումհուր» կոալիցիայի կողմից, որի կազմում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգային շարժում» կուսակցությունը, որպես Թուրքիայի։
Ահմեդ Յեների հայտարարության համաձայն՝ թուրքական վեց կուսակցությունների կոալիցիան Քեմալ Քըլըչդարօղլուին ներկայացրել է որպես իրենց թեկնածու։
Ընտրությունների այս շրջանին մասնակցելու համար «Միհան» (Հայրենիք) կուսակցության կողմից առաջադրված «Մուհարամ Ինջեն» և «Աթա» կոալիցիայի կողմից առաջադրված «Սինան Օղանը» կարողացան քվորում ապահովել և դառնալ թեկնածու։
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի ղեկավարն ասել է. «Այս երկրի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, այս չորս թեկնածուների ներկայությամբ: Ընտրությունները սկսվելու են ժամը 8-ին և շարունակվելու են մինչև նույն օրվա ժամը 17:00-ը: