Հայտնի են Թուրքիայի նախագահական ընտրությունների չորս թեկնածուները
https://parstoday.ir/hy/news/world-i196122-Հայտնի_են_Թուրքիայի_նախագահական_ընտրությունների_չորս_թեկնածուները
Թուրքիայի նախագահական ընտրությունների 13-րդ շրջանի չորս թեկնածուներ են՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհրամ Ինջեն և Սինան Օղանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 28, 2023 12:03 Asia/Tehran
  • Հայտնի են Թուրքիայի նախագահական ընտրությունների չորս թեկնածուները

Թուրքիայի նախագահական ընտրությունների 13-րդ շրջանի չորս թեկնածուներ են՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհրամ Ինջեն և Սինան Օղանը։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  երեքշաբթի օրը, Star լրատվական կայքը՝ մեջբերելով Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար՝ Ահմեդ Յեներին հաղորդել է, որ Էրդողանն առաջադրվել է նախագահական ընտրությունների թեկնածու «Ջումհուր» կոալիցիայի կողմից, որի կազմում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգային շարժում» կուսակցությունը, որպես Թուրքիայի։

Ահմեդ Յեների հայտարարության համաձայն՝ թուրքական վեց կուսակցությունների կոալիցիան Քեմալ Քըլըչդարօղլուին ներկայացրել է որպես իրենց թեկնածու։

Ընտրությունների այս շրջանին մասնակցելու համար «Միհան» (Հայրենիք) կուսակցության կողմից առաջադրված «Մուհարամ Ինջեն» և «Աթա» կոալիցիայի կողմից առաջադրված «Սինան Օղանը» կարողացան քվորում ապահովել և դառնալ թեկնածու։ 

Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի ղեկավարն ասել է. «Այս երկրի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին,  այս չորս թեկնածուների ներկայությամբ: Ընտրությունները սկսվելու են ժամը 8-ին և շարունակվելու են մինչև նույն օրվա ժամը 17:00-ը: