ՄԱԿ. ԵՄ-ն աջակցում է Լիբիային՝ փախստականների նկատմամբ իրականացվող հանցագործություններին
ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ իրենց տրամադրության տակ եղած փաստերն պացուցում են, որ ԵՄ-ն աջակցում է Լիբիայի առափնյա պարեկային ծառայողներին՝ փախստականների դեմ իրականացվող հանցագործություններչում:
Եվրոպայի հետ հարևանության պատճառով, Հյուսիսային Աֆրիկայի երկրների, ներառյալ՝ Թունիսի և Լիբիայի քաղաքացիներն աղքատությունից և պատերազմից փրկվելու համար, փորձում են ապաստան գտնել եվրոպական երկրներում:
Ըստ Tasnim լրատվական գործակալության հաղորդման՝ ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ իրենց տրամադրության տակ եղած փաստերը վկայում են այն մասին, որ Լիբիայի առափնյա պահպանությունը Եվրամիության աջակցությամբ լուրջ հանցագործություններ է կատարել ապաստան հայցողների դեմ, այդ թվում՝ սպանություն, խոշտանգում և ստրկություն: Բացի այդ, ապաստան հայցողները խոշտանգումների, շանտաժի, սեռական ոտնձգությունների են ենթարկվել կամ սպանվել նաև Լիբիայի առափնյա պահպանության և այլ պետական հաստատությունների կողմից վերահսկվող կալանավայրերում:
Չալուկա Բայանին, ով 2016 թվականից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անունից այլ անկախ փորձագետների հետ հետաքննում է իրավիճակը Լիբիայում, խնդրել է Եվրամիությանը վերանայել իր աջակցությունը Լիբիայի առափնյա պահպանությանը: