Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
https://parstoday.ir/hy/news/world-i196360-Էրդողան_Հնարավոր_է_ատոմակայանի_բացմանը_Պուտինը_ներկա_գտնվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս ուղիղ եթերով պատասխանել էր թուրքական լրատվականների հարցերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2023 14:04 Asia/Tehran
  • Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս ուղիղ եթերով պատասխանել էր թուրքական լրատվականների հարցերին։

Անդրադառնալով ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Աքքույու» ատոմակայանին՝ նա ասել է, որ հնարավոր է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա բացման արարողությանը մասնակցելու նպատակով:Ավելի ուշ, սակայն, ռուսական կողմը Պուտինի ժամանման լուրը հերքել էր, իսկ մարտի 30-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ապրիլին նախատեսվում Է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, որի ժամանակ հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։Թուրքական կողմը դեռ չի հաստատել այս լուրը։