Բաքվում Իսրայելի հետ գործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել
https://parstoday.ir/hy/news/world-i196446-Բաքվում_Իսրայելի_հետ_գործակցությամբ_Կիբերանվտանգության_կենտրոն_է_բացվել
Բաքվում Իսրայելի հետ համագործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը մարտի 31-ին այցելել է կենտրոն, հայտնում է Haqqin.az-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2023 16:51 Asia/Tehran
  • Բաքվում Իսրայելի հետ գործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել

Բաքվում Իսրայելի հետ համագործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը մարտի 31-ին այցելել է կենտրոն, հայտնում է Haqqin.az-ը։

«Այցելեցի Կիբերանվտանգության կենտրոն, որը բացվել է Բաքվում Ադրբեջանի թվային տեխնոլոգիաների նախարարության և Իսրայելի առաջատար Technion տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ»,-նշել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Դեսպանը հավելել է, որ կենտրոնը մասնագետներ կպատրաստի իսրայելյան լավագույն փորձի կիրառմամբ։

Մի քանի օր առաջ բացվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը, արարողությանը մասնակցել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինիս ընդունել են տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախագահն ու վարչապետը։

panarmenian.net