Թրամփը կգնա դատարան
https://parstoday.ir/hy/news/world-i196536-Թրամփը_կգնա_դատարան
ԱՄՆ նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մանհեթենի դատական ​​նիստին մասնակցելու իր որոշման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2023 13:22 Asia/Tehran
  • Թրամփը կգնա դատարան

ԱՄՆ նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մանհեթենի դատական ​​նիստին մասնակցելու իր որոշման մասին։

Երկուշաբթի առավոտյան, Թրամփը հաստատել է օրենքին հանձնվելու և Մանհեթենի դատարան ներկայանալու իր որոշումը:

Թրամփը իր «Truth» սոցիալական ցանցում գրել է «Հավատում եք, թե ոչ, ես երեքշաբթի առավոտյան դատարան եմ գնալու։ Ամերիկան ​​այսպես չպետք է լիներ»։

Ուրբաթ առավոտյան Մանհեթենի դատարանի երդվյալ ատենակալները նախկին նախագահ Թրամփին մեղադրեցին քրեական հանցագործությունների համար՝ անբարոյական ֆիլմերի կինոդերասանին 130,000 դոլար լռության դիմաց գումար վճարելու համար:

ԱՄՆ նախկին նախագահը լռության դիմաց գումար վճարելու մեղադրանքը քաղաքական է համարել և այդ մեղադրանքը համարել է 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներում միջամտելուն համահունչ։