Սառեցվել են Թուրքիայի ընդդիմադիր խմբերի և կուսակցությունների ակտիվները
https://parstoday.ir/hy/news/world-i196620-Սառեցվել_են_Թուրքիայի_ընդդիմադիր_խմբերի_և_կուսակցությունների_ակտիվները
Թուրքիան սառեցրել է ընդդիմադիր խմբավորումների, այդ թվում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ակտիվները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2023 14:54 Asia/Tehran
  • Սառեցվել են Թուրքիայի ընդդիմադիր խմբերի և կուսակցությունների ակտիվները

Թուրքիան սառեցրել է ընդդիմադիր խմբավորումների, այդ թվում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ակտիվները։

TRT ռադիոհեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հրապարակել է PKK-ի և կոմունիստական ​​մարքսիստ-լենինիստական ​​կուսակցությունների հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունները և հայտարարել, որ կալանք է դրել այդ անձանց ունեցվածքի և ակտիվների վրա։

Այս ցուցակում կարելի է տեսնել PKK-ին ենթակա կուսակցություններին առնչվող հայտնի մարդկանց անունները։

Թուրքիայի ֆինանսների նախարարությունը սառեցրել է նաև ԻԼԻՊ-ին առնչվող 6 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց ունեցվածքը։

Թուրքիան PKK-ին ներկայացնում է անջատողական և այդ կուսակցության անունը ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում։