Հարևանների հետ լարվածությունը ձեռնտու չէ Ադրբեջանին
Բաքվում ԻԻՀ նախկին դեսպանը, Economy Online-ի հետ զրույցում ասել է. «Երբ Ադրբեջանը դադարեցրեց Իրանում իր դեսպանատան գործունեությունը, փակեց դիվանագիտության դուռը։
Իմ կարծիքով, Ադրբեջանն այս հարցում պետք է մի փոքր ավելի խելամիտ գործի և իրականում փորձի դիվանագիտական մեթոդները գերադասել լրատվական մեթոդներից և վերջ տա Իրանի հասցեին մեղադրանքներ ու զրպարտություններ հնչեցնելուց»:
Անդրադառնալով Թեհրան-Բաքու լարվածությանը, Մոհսեն Փաքայինն ասել է. «Իրանը միշտ գնացել է արդար և տրամաբանական ճանապարհով, որն է՝ զարգացնել և ամրապնդել հարաբերությունները իր հարևանների հետ, սակայն, ցավոք, Ադրբեջանի վերջերս շեղվել է հարաբերությունները բարելավելու կամ վեճերը նվազեցնելու համար դիվանագիտական բանակցությունների ուղուց և փոխարենը ձգտում է մեդիա գործիքներ օգտագործել Իրանի դեմ»:
Նրա խոսքով. «Ադրբեջանը պետք է դիվանագիտական ճանապարհով բանակցի իր տարածաշրջանային բարեկամների և նույնիսկ Հայաստանի հետ և այդ կերպ լուծի իր խնդիրները: Բաքուն չպետք է այնպես գործի, որ տպավորություն ստեղծվի, թե փորձում է խնդիրներ ստեղծել տարածաշրջանի երկրների համար։ Ադրբեջանին ձեռնտու չէ լարվածությունը հարևան երկրների հետ, և ես հույս ունեմ, որ Բաքվում նման մտադրություն չունեն»։