ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում
https://parstoday.ir/hy/news/world-i196748-ԱՊՀ_երկրների_պաշտպանության_նախարարությունների_ներկայացուցիչները_կհանդիպեն_Մինսկում
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետ հանդիպում կունենան Մինսկում, կքննարկվեն աշխատանքային հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2023 12:20 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետ հանդիպում կունենան Մինսկում, կքննարկվեն աշխատանքային հարցեր:

Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ պետությունների համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը:

Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները: