Զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլում Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության շենքի վրա
Ապրիլ 06, 2023 12:52 Asia/Tehran
Ստամբուլում գտնվող Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության շենքը անհայտ անձանց կողմից զինված հարձակման թիրախ է դարձել։
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության պատասխանատու Բեջանան Քաֆթանջին ասել է.-«Այս զինված հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Ստամբուլում, երբ անհայտ անձինք կրակել են կուսակցության շենքի ուղղությամբ»:
Թուրքիայում ընտրություններից առաջ քաղաքական մթնոլորտը լարված է։ Թուրքիայի 13-րդ նախագահական ընտրությունների չորս թեկնածուներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և Սինան Օգանը մրցելու են նախագահի պաշտոնի համար:
Այս երկրի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։
Պիտակ