Լավրովն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/world-i196818-Լավրովն_Անկարայում_հանդիպել_է_իր_թուրք_գործընկերոջ_հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Անկարա, ուրբաթ օրը հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 08:41 Asia/Tehran
  • Լավրովն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Անկարա, ուրբաթ օրը հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարը, հատկապես էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման հարցը և Արևմտյան Ասիայի իրավիճակը։

Նախարարների հանդիպման առանցքում եղել են նաև ուկրաինական ճգնաժամի և դրա խաղաղ կարգավորման, Սև ծովով հացահատիկի արտահանման և միջազգային տնտեսական դերակատարների համար ռուսական գյուղմթերքների և գյուղատնտեսական պարարտանյութերի հասանելիության խոչընդոտների վերացման հարցերը։

Մոսկվայում Սիրիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարների քառակողմ խորհրդակցություններից հետո ակնկալվում է, որ նախարարները կանդրադառնան նաև Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։

Լավրովն ու Չավուշօղլուի հանցիպմանը քննարկվող հարցերից է նաև Ռուսաստանի մասնակցությամբ Ակկոյու ատոմակայանի կառուցման հարցը։