ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i196848-ԱՄՆ_ն_առաջին_անգամ_պատժամիջոցներ_է_սահմանել_Վրաստանի_դեմ
ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ վրացի չորս ազդեցիկ դատավորի արգելվել է մուտք գործել ԱՄՆ՝ «զգալի կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար» (կոռուցպիան արտահայտվել է իշխանությունների օգտին քաղաքականացված որոշումներ կայացնելու տեսքով):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 14:01 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի դեմ

ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ վրացի չորս ազդեցիկ դատավորի արգելվել է մուտք գործել ԱՄՆ՝ «զգալի կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար» (կոռուցպիան արտահայտվել է իշխանությունների օգտին քաղաքականացված որոշումներ կայացնելու տեսքով):

Մասնավորապես, ինչպես ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը, Միխայիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն «ենթարկվում են վիզային պատժամիջոցների»:

Թվարկված դատավորները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները (ամուսիններ և երեխաներ) չեն կարողանա ստանալ ԱՄՆ այցագիր։ Ընդ որում, որոշումը մշտական է։

Չինչալաձեն, Մուրուսիձեն, Շենգելիան և Ցերցվաձեն հաճախ են ներկայացվել վրացական ազդեցիկ ՀԿ-ների զեկույցներում որպես «դատական կլանի առաջնորդներ», որոնք հանդես են գալիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին: Պետքարտուղարությունը, ըստ հայտարարության, առաջնորդվել է ոչ միայն այս զեկույցներով, այլև «բաց աղբյուրների տարբեր տեղեկություններով»։

ԱՄՆ պատժամիջոցները սկանդալ են առաջացրել Վրաստանում. ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Թբիլիսիի դեմ, գրում է kommersant.ru-ն:

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին մեղադրել է կոռուպցիայի համար։

«Նրանք Բլինկենին տվել են այս թղթի կտորը, որպեսզի ստորագրի, և դրանով նրան ներքաշել են կեղտոտ կոռուպցիոն սխեմայի մեջ», - ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:

tert.am