ԱՄՆ-ն վերսկսել Է Ուկրաինայում կենսալաբորատորիաների կառուցումը. ՌԴ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/world-i196876-ԱՄՆ_ն_վերսկսել_Է_Ուկրաինայում_կենսալաբորատորիաների_կառուցումը._ՌԴ_ՊՆ
ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինայում կենսալաբորատորիաների կառուցման ծրագիրը և ընդլայնում է ուկրաինացի կենսաբանների նախապատրաստման ձևաչափը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 15:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն վերսկսել Է Ուկրաինայում կենսալաբորատորիաների կառուցումը. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինայում կենսալաբորատորիաների կառուցման ծրագիրը և ընդլայնում է ուկրաինացի կենսաբանների նախապատրաստման ձևաչափը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։

Կիրիլովի խոսքով՝ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի կողմից Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեության մասին հնչեցրած փաստերը Վաշինգտոնին ստիպում են ջանքեր գործադրել աշխատանքների իրական բնույթը թաքցնելու համար: Նա ընդգծել է, որ այդ նպատակով ԱՄՆ-ն փոխել է ծրագրի «Համատեղ կենսաբանական հետազոտություններ» անվանումը, որն իրականում ուղղված է կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը:

ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետն ընդգծել է, որ Պենտագոնը Ուկրաինայի և այլ երկրների կենսաբանական օբյեկտներում հետազոտությունները շարունակելու է համաշխարհային հանրության անորոշ արձագանքի և Վաշինգտոնին հակադրվելու վախի պատճառով:

Նա նշել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մի շարք հրապարակումներ է պատրաստել, որոնցում փորձում է կասկածի տակ դնել իրենց անօրինական կենսաբանական հետազոտությունների մասին արձանագրված փաստերը: Այսպես, մարտի 14-ին Պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է տեղեկագիր, որտեղ Ռուսաստանը կրկին ապատեղեկատվության մեջ է մեղադրվում։

Կիրիլովը նշել է նաև, որ ԱՄՆ-ի արտասահմանյան բիոլաբորատորիաների տեղակայման վայրերում վտանգավոր պաթոգենների տարածման վտանգ կա, նրանց աշխատանքը երրորդ երկրներում լուրջ սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանների համար:

armeniasputnik.am