Ադրբեջաի ԱԳՆ-ն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էյհան Հաջիզադեն հայտարարել է. «Բաքուն միշտ շահագրգռված է իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ»:
Նա նաև նշել է, որ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, հավելելով, որ ադրբեջանական կողմը դրական է գնահատում նախարարների քննարկումը և կարևորում նման զրույցների շարունակությունը:
Հաջիզադեն նշել է, որ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքն Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ անփոփոխ սկզբունք է։
Շաբաթ օրը Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ամիր Աբդոլլահյանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումները և տարածաշրջանային խնդիրները:
Նախարարներն անդդրադարձել են առկա խնդիրներին և թյուրըմռբնումներին, քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները և կարևորել փոխադարձ հարգանքը բարիդրացիության և միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության և առաջընթացի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի քայլերին՝ Ամիր Աբդուլլահյանն ասել է. «Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները»։
Հեռախոսազրույցում նախարարները քննարկել են մեդիա դաշտն ի շահ երկու երկրների և ժողովուրդների կառավարելու անհրաժեշտությունը: