ԱՄՆ-ում աճել են եկեղեցիների վրա հարձակման դեպքերը
Ամերիկյան վերլուծական կենտրոնի զեկույցում նշվում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում այս երկրում անցյալ տարվա համեմատությամբ եկեղեցիների վրա հարձակումներն աճել են։
Հղում կատարելով «Վաշինգտոն Թայմս» թերթին ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ «Ընտանեկան հետազոտությունների խորհուրդ» (FRC) վերլուծական կենտրոնը, որը գրանցել է այդ հարձակումները հունվարից մարտ ամիսներին, հայտարարել է, որ այդ հարձակումները 3 անգամ ավելացել են 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Բռնությունը եկեղեցիներում» խորագրով հրապարակված այս վերլուծական կենտրոնի զեկույցում նշվում է. այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում կրոնական վայրերի վրա 69 հարձակում է գրանցվել։
Այս պահպանողական կազմակերպությունն իր զեկույցում կանխատեսել է, որ եթե այս միտումը շարունակվի, ապա 2023 թվականին տեղի կունենա նման միջադեպերի ամենամեծ թիվը 6 տարիների ընթացքում:
Այս զեկույցում նշվում են եկեղեցիների վրա հարձակումները տեղի են ունեցել հրկիզումների, զենքի հարձակումների և ռումբի սպառնալիքների տեսքով և դեպքերի մեծ մասը մակերեսային վանդալիզմ էր, այդ թվում՝ գրաֆիտիներ և գույքի ոչնչացում։