ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տվել Լավրովին
https://parstoday.ir/hy/news/world-i197238-ԱՄՆ_ն_մուտքի_վիզա_չի_տվել_Լավրովին
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի արտգործնախարարին վիզա չի տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2023 13:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տվել  Լավրովին

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի արտգործնախարարին վիզա չի տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար։

Լրագրողների ակումբի հաղորդման համաձայն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չորեքշաբթի օրն ասել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար ԱՄՆ-ը դեռևս վիզաներ չի տրամադրել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած Ռուսաստանի պատվիրակությանը»:

Նա հավելել է, որ Մոսկվան դիրքորոշում չունի Պենտագոնի փաստաթղթերի բացահայտման հարցում, սակայն չի կարելի բացառել ԱՄՆ-ի կողմից կեղծ տեղեկատվության միտումնավոր հրապարակումը։

Ռյաբկովը նշել է, քանի որ Ամերիկան ​​հակամարտության կողմ է և իրականում հիբրիդային պատերազմ է մղում մեր դեմ, նման հնարքներով հնարավոր է մոլորեցնել իր թշնամուն, այն է՝ Ռուսաստանին։ Ես ոչ մի պնդում չեմ անում, բայց ընդունում եմ, որ բոլոր տեսակի սցենարները կարելի է պատկերացնել: