«Ադրբեջանի համայնքը» աջակցություն է խնդրում Բլինքենից
Մեդիամաքս։ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ խնդրելով «աջակցել ադրբեջանցիների վերադարձին իրենց հայրենիք»։
Նամակում, որը մեջբերում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, ասվում է, որ «համայնքը» «կարեւոր է համարում Բաքվի եւ Երեւանի միջեւ կնքվելիք համաձայնագրում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի ամրապնդումը», միաժամանակ նշելով, որ «այդ բանակցությունների հաջողությունը չի կարող պայման լինել մեր վերադարձի համար»։
«Հայրենիքում բնակվելը սկզբնական եւ անկապտելի իրավունք է, եւ Հայաստանը պարտավոր է հարգել մեր այդ իրավունքը՝ անկախ Ադրբեջանի հետ հարաբերությունների բնույթից եւ բանակցությունների ընթացքից։ Այն, որ Հայաստանը քաղաքական տարաձայնություններ ունի Ադրբեջանի հետ, նրան իրավունք չի տալիս վտարել էթնիկ ադրբեջանցիներին եւ կանխել նրանց վերադարձը»,- ասվում է նամակում։
mediamax.am