Սամարղանդում մեկնարկել է Աֆղանստանի հարևան երկրների չորրորդ նստաշրջանը
Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում մեկնարկել է Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների չորրորդ նստաշրջանը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս հանդիպմանը Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Պակիստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկելու են ահաբեկչության և թմրանյութերի դեմ պայքարի , Աֆղանստանի փախստականներին ու այդ երկրի ժողովրդին օգնելու ուղիները:
Հաղորդման համաձյան՝ այս նիստի շրջանակներում հինգշաբթի օրը կայացել է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի քառակողմ հանդիպումը՝ Աֆղանստանի զարգացումները քննարկելու նպատակով: Իսկ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Պակիստանի արտաքին գործերի պետնախարարի և Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի հետ առանձին հանդիպումներում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները: