Աշխարհի տարբեր երկրներում կայացել են Պաղեստինին աջակցության ցույցեր
Ապրիլ 15, 2023 03:59 Asia/Tehran
Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Շվեդիայում, մուսուլմանների մասնակցությամբ, ուրբաթ օրը կայացել են երթեր՝ ի պաշտպանության Երուսաղեմի ազատագրման նպատակի: Երթերի մասնակիցները դատապարտել են Սիոնսիտական ռեժիմի ագրեսիան և հանցագործությունները:
Շվեդիայում ռեժիմի դեսպանատան առջև հավաքված ցուցարարները նշել են, որ կանգնած են Հորդանան գետի Արևմտյան ափի և ամբողջ Պաղեստինի մոջահեդների, Դիմադրության խմբերի և բոլոր ազատ մարդկանց կողքին:
Ակցիայի մասնակիցները ծածանել են Պաղեստինի, Իրանի և Իրաքի դրոշները և վանկարկել սուրբ Երուսաղեմի ազատագրման կարգախոսներ:
Նրանք կրել են Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների պատկերներով պաստառներ, որոնց վրա գրված են եղել ռեժիմի ագրեսիան դատապարտող կարգախոսներ: