Մակրոնը ստորագրել է աղմկահարույց օրենքը
https://parstoday.ir/hy/news/world-i197472-Մակրոնը_ստորագրել_է_աղմկահարույց_օրենքը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն առանց ուշադրություն դարձնելու ժողովրդական բողոքի ակցիաներին,   ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների  նախագիծը,որը օրենքի ուժ է ստացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2023 13:53 Asia/Tehran

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն առանց ուշադրություն դարձնելու ժողովրդական բողոքի ակցիաներին,   ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների  նախագիծը,որը օրենքի ուժ է ստացել:

Չնայած վերջին ամիսների ընթացքում Փարիզի կառավարության տնտեսական ծրագրերի դեմ լայնածավալ բողոքներին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անմիջապես ստորագրեց կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին նախագիծը և այն վերածեց օրենքի։

Նախագիծը  ստորագրվել է  այն դեպքում, երբ ուրբաթ օրն առանց խորհրդարանի վերջնական որոշման,  այն հաստատվել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից: 

Ուրբաթ օրը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից այս  նախագծի հաստատումից հետո Փարիզի և Ֆրանսիայի այլ քաղաքների փողոցներում անցկացվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք հանգեցրին դաժան բախումների  ոստիկանության և ցուցարարների միջև: Ռեն քաղաքում ցուցարարները հրկիզել են ոստիկանական բաժանմունքը, իսկ Փարիզում ցուցարարները փողոցներում այրել են աղբամանները։