Չավուշօղլուն ղարաբաղյան պատերազմից օգուտ է քաղում ընտրությունների համար
https://parstoday.ir/hy/news/world-i197586-Չավուշօղլուն_ղարաբաղյան_պատերազմից_օգուտ_է_քաղում_ընտրությունների_համար
 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Գարահիսարում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրությունների համակարգման կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է. «Եթե մենք անօդաչու սարքեր չարտադրեինք, Ադրբեջանի համար դժվար կլիներ գրավել Ղարաբաղը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2023 13:30 Asia/Tehran
  • Չավուշօղլուն ղարաբաղյան պատերազմից օգուտ է քաղում ընտրությունների համար

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Գարահիսարում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրությունների համակարգման կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է. «Եթե մենք անօդաչու սարքեր չարտադրեինք, Ադրբեջանի համար դժվար կլիներ գրավել Ղարաբաղը»։

Չավուշօղլուն հավելել է.«Այսօր Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը հասցրել է 80%-ի։ Եթե չհասնեինք այս ցուցանիշին, եթե չարտադրեինք հարձակողական անօդաչու սարքեր, եթե չարտադրեինք բոլոր տեսակի ցամաքային, հակաօդային պաշտպանության և հարձակողական համակարգեր, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանի համար դժվար կլիներ գրավել Ղարաբաղը»։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել տեղական ռազմական արդյունաբերությունը և կփորձի նվազագույնի հասցնել այլ երկրներից կախվածությունը։