Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i197598-Իսրայելի_արտգործնախարարը_մեկնում_է_Ադրբեջան
«Jewish Insider» կայքը, երկուշաբթի, տեղեկացրեց, որ Սիոնիստական ​​ռեժիմի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը վաղը՝ երեքշաբթի, կայցելի Ադրբեջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2023 14:04 Asia/Tehran
  • Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Ադրբեջան

«Jewish Insider» կայքը, երկուշաբթի, տեղեկացրեց, որ Սիոնիստական ​​ռեժիմի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը վաղը՝ երեքշաբթի, կայցելի Ադրբեջան:

Հրեա-ամերիկյան այս կայքը հայտնել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի արտաքին գործերի նախարարը վաղը Բաքու է ժամանելու ռեժիմի բարձրաստիճան գործարարներից կազմված պատվիրակության գլխավորությամբ։

Հաղորդման համաձայն, Բաքվում Քոհենը կհանդիպի և կզրուցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Jewish Insider-ը նաև կանխատեսել է, որ այս հանդիպմանը, բացի տնտեսական և առևտրային հարցերից, կքննարկվեն Իրանին, Թեհրանի և Ռիադի հարաբերություններին, Բաքվի և Թել Ավիվի ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։