Ռաբբիները Լոնդոնում այրել են Իսրայելի դրոշը
https://parstoday.ir/hy/news/world-i197608-Ռաբբիները_Լոնդոնում_այրել_են_Իսրայելի_դրոշը
Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ կայացած ակցիայի ժամանակ, ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ, ինչպես նաև ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի, մի խումբ հրեա ռաբբիներ այրել են ռեժիմի դրոշը: 
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Ապրիլ 18, 2023 03:59 Asia/Tehran

Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ կայացած ակցիայի ժամանակ, ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ, ինչպես նաև ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի, մի խումբ հրեա ռաբբիներ այրել են ռեժիմի դրոշը: 

Ակցիան տեղի է ունեցել Լոնդոնում, ՆԳՆ շենքի դիմաց: Հրեա ռաբբիները ռեժիմի դրոշը հրկիզել են նաև Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ և Բալֆուրի հռչակագրի հրապարակման վայրում: 
Լոնդոնում Ղուդսի օրվա երթի հազարավոր մասնակիցների առջև կայացած այկցիայի ժամանակ, հրկզելով ռեժիմի դրոշը, հրեա ռաբբիները հնչեցրել են «Ազատություն Պաղեստինին» կարգախոսը։
Ռաբբի Էլհանանբեկը, ով մի քանի այլ հրեա ռաբբիների հետ հրկիզել է Իսրայելի ռեժիմի դրոշը, ասել է, որ հրեաները, ինչպես մուսուլմաններն ու քրիստոնյաները, ատում են սիոնիզմը և սիոնիստների քաղաքականությունը համարում են պատերազմի հայտարարություն։