Թուրքիան ցուցադրել է իր առաջին ավիակիր նավը
https://parstoday.ir/hy/news/world-i197658-Թուրքիան_ցուցադրել_է_իր_առաջին_ավիակիր_նավը
Թուրքիան ներկայացրել է իր առաջին ավիակիր նավը, որը նախատեսված է հարձակողական անօդաչու թռչող սարքերի տեղակայման համար։ Այս նավը մեկ շաբաթով հանրային ցուցադրության է դրվել Ստամբուլում (միայն Թուրքիայի քաղաքացիների համար):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2023 14:06 Asia/Tehran
  • Թուրքիան ցուցադրել է իր առաջին ավիակիր նավը

Թուրքիան ներկայացրել է իր առաջին ավիակիր նավը, որը նախատեսված է հարձակողական անօդաչու թռչող սարքերի տեղակայման համար։ Այս նավը մեկ շաբաթով հանրային ցուցադրության է դրվել Ստամբուլում (միայն Թուրքիայի քաղաքացիների համար):

Sputnik-ի փոխանցմամբ՝ «Անատոլու» նախագծի իրականացումը սկսվել է 2016 թվականի ապրիլի 30-ին։ Նավը ջուր է նետվել 2019 թվականի մայիսին, իսկ փորձարկումները շարունակվել են 2022 թվականի հունիսից։

Ըստ իրազեկ աղբյուրների՝ 231 մետր երկարությամբ և 32 մետր լայնությամբ այս նավի տախտակամածի վրա հնարավոր է տեղադրել մի գումարտակի հարձակողական ուժեր, որը թույլ է տալիս արագորեն զորքեր տեղափոխել տարածաշրջանի և աշխարհի ցանկացած կետ։

Այս նավը նախատեսված է 94 միավոր տեխնիկա տեղափոխելու համար՝ այդ թվում՝ 13 տանկ, 27 ամֆիբիական զրահափոխադրիչներ և 6 զրահափոխադրիչներ։ Նրա տախտակամածը կարող է տեղավորել նաև 10 ուղղաթիռ կամ 11 հարվածային անօդաչու թռչող սարք։ Նավում նախատեսված է 19 ուղղաթիռի կամ եւս 30 դրոնների համար հատուկ տեղ։ Այս նավը  հագեցած  է հիվանդանոցով՝ 2 վիրահատարանով։