ԱՄՆ-ն Harpoon հրթիռներ կվաճառի Թայվանին
Ամերիկյան լրատվամիջոցը հայտնում է, Չինաստանի աճող սպառնալիքի պայմաններում, Թայվանն ԱՄՆ-ից կգնի 400 Harpoon հրթիռ:
Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ապրիլի 7-ին Պենտագոնը հայտարարել է, որ մինչև 2029թ 1,17 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում կկառուցվի 400 Harpoon հրթիռ: Պենտագոնը չի նշել հրթիռների գնորդի անունը:
Սակայն Bloomberg-ը պնդում է, որ այդ հրթիռների գնորդը Թայվանն է։
Պենտագոննն առանց պայմանագրի մանարամասներին անդրադառնալու հայտարարել է. «ԱՄՆ-ն անհրաժեշտ պաշտպանական սարքավորումներ և ծառայություններ կտրամադրի Թայվանին, պաշտպանվելու բավարար կարողություն ունենալու համար»:
Հատկանշական է, որ երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից Թայվանին ցանկացած տեսակի զենք վաճառելու և Թայվանի նեղուցի անվտանգությանը սպառնացող այլ գործոնների կապակցությամբ:
Նա նշել է. «ԱՄՆ-ում ոմանք փորձում են Թայվանն օգտագործել Չինաստանին զսպելու համար: Բայց նրանք պետք է իմանան, որ այդ գործողությունները շատ վտանգավոր են և նման են կրակի հետ խաղալուն: Պեկին ցանկանում է, որ Վաշինգտոնը դադարեցնի զենքի վաճառքը և հարաբերությունները Թայվանի հետ՝ հարգելով մեկ Չինաստան սկզբունքը»: