Սուդանում թալանել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը
https://parstoday.ir/hy/news/world-i197670-Սուդանում_թալանել_են_ՄԱԿ_ի_հումանիտար_հարցերի_համակարգման_գրասենյակը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիցը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Սուդանի Հարավային Դարֆուրում թալանվել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2023 03:04 Asia/Tehran
  • Սուդանում թալանել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիցը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Սուդանի Հարավային Դարֆուրում թալանվել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը:

Նա նշել է. «Մենք հաղորդումներ ենք ստացել առաքելության անդամների նկատմամբ հարձակման և սեռական բռնության մասին»: 
Ապրիլի 15-ին Սուդանում բախումներ են սկսվել բանակի և  արագ արձագանքման ուժերի միջև: Բախումները դադարեցնելու և հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու միջազգային միջնորդությունները մինչ օրս արդյունավետ չեն եղել։
Սուդանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը երկուշաբթի օրը հայտարարել է, որ բախումների հետևանքով զոհվել է 180 և վիրավորվել 1800 մարդ։