Չինաստանը հերքել է Ռուսաստանին ռազմական նպատակներով ԱԹՍ-ներ մատակարարելու մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/world-i197726-Չինաստանը_հերքել_է_Ռուսաստանին_ռազմական_նպատակներով_ԱԹՍ_ներ_մատակարարելու_մեղադրանքները
Չինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեղադրանքները: Նման հայտարարություն է տարածել Չինաստանի առևտրի նախարարությունը։ Այդ մասին տեղեկացնում է  Sputnik  լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2023 12:35 Asia/Tehran
  • Չինաստանը հերքել է Ռուսաստանին ռազմական նպատակներով ԱԹՍ-ներ մատակարարելու մեղադրանքները

Չինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեղադրանքները: Նման հայտարարություն է տարածել Չինաստանի առևտրի նախարարությունը։ Այդ մասին տեղեկացնում է  Sputnik  լրատվական գործակալությունը:

«ԱՄՆ-ը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, մինչդեռ նա ոչ միայն չի մտածում իր գործողությունների մասին, այլև արևմտյան առանձին երկրների հետ միասին առանց որևէ հիմքի կեղծ տեղեկություններ է տարածում չինական անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին, զրպարտում է չինական ընկերություններին։ Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան», - նշել է առևտրի նախարարությունը, մեկնաբանելով ԶԼՄ-ների տարածած լուրերը Չինաստանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ների ենթադրյալ մատակարարման մասին՝ հակամարտության գոտիներում օգտագործելու համար։

«Չինաստանը միշտ արդարացի դիրքորոշում է ունեցել Ուկրաինայի հարցում և բոլոր ջանքերը գործադրել է ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու համար», ասված է Հաղորդագրության մեջ։