Չնայած իսլամաֆոբիային, իսլամն աշխարհում ամենաարագ տարածվող կրոնն է
Ապրիլ 20, 2023 02:26 Asia/Tehran
Visual Capitalist լրատվական-վերլուծական կայքը գրում է. «Չնայած իսլամաֆոբիային, իսլամն աշխարհում ամենաարագ տարածվող կրոնն է: Ակնկալվում է, որ 2060-ին մուսուլմանների թիվը կաճի 70%-ով՝ 2015 թ. 1,8 միլիարդից հասնելով մոտ 3 միլիարդի»:
Pew Center-ի հետազոտության համաձայն՝ իսլամը տարածվում է մյուս կրոններից շատ ավելի արագ տեմպերով և եթե ներկա միտումը շարունակվի, մինչև 2050 թվականը ամբողջ աշխարհում մուսուլմանների թիվը գրեթե կհավասարվի քրիստոնյաների թվին:
Զեկույցում նշվում է, որ 2050 թվականին, ինչպես 2010 թվականին, քրիստոնյաները կկազմեն աշխարհի ընդհանուր բնակչության 31,4%-ը: