Կանադայում համազգային գործադուլներ են սկսվել
Ցածր աշխատավարձերի դեմ բողոքող հազարավոր կանադացիներ, բանակցությունների համար սահմանված ժամկետը Ջասթին Թրյուդոյի կառավարության կողմից անտեսվելուց հետո, հայտարարել են, որ շարունակելու են գործադուլը մինչև իրենց պահանջների լիակատար բավարարումը:
Toronto Star կայքը հաղորդմամբ՝ ավելի քան 155 հազար աշխատակիցների գործադուլը և մեծ թվով ձեռնարկությունների աշխատանքի դադարեցումը, պատմական իրադարձություն է Կանադայի համար և դրա հետևանքներն արդեն զհացվել են անձնագրերի տրամադրման, հարկային և հիմնական ապրանքների մատակարարման ոլորտներում։
Կանադայում գնաճը կազմել է 8.1 տոկոս, ինչն ազդել է նաև առօրյա ծախսերի վրա: Արհիմությունները պահանջում են մինչև տարեվերջ առնվազն 13.5 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: Կառավարությունը հայտարարել է, որ պատարստ է աշխատավարձերը բարձրացնել 9 տոկոսով:
Երեկ կայացած գործադուլի մասնակիցների թիվը գերազանցել է նախորդ ուրբաթ օրվա ցույցի մասնակիցների թվին: Բացի այդ, գործադուլ են հայտարարել նաև 28 տարբեր պետական ու մասնավոր կազմակերպոթյունների աշխատակիցները, Կանադայի եկամուտների գործակալության 35 հազար աշխատակից և գանձապետարանի 124 հազար աշխատակից: