Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների «ժամկետն ավարտվել է»
https://parstoday.ir/hy/news/world-i197770-Ռուսաստանի_դեմ_սահմանված_նոր_պատժամիջոցների_ժամկետն_ավարտվել_է
Financial Times-ը, վկայակոչելով եվրոպացի անանուն պաշտոնյային, գրում է, որ Եվրամիության կարծիքով՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն «ավարտվել են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 07:16 Asia/Tehran
  • Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների «ժամկետն ավարտվել է»

Financial Times-ը, վկայակոչելով եվրոպացի անանուն պաշտոնյային, գրում է, որ Եվրամիության կարծիքով՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն «ավարտվել են»։

Sputnik-ի փոխանցմամբ՝ այս պաշտոնյան ասել է. «Մենք ավարտեցինք մեր գործը: Եթե ավելի շատ պատժամիջոցներ սահմանենք, ապա բացառություններն ավելի շատ կլինեն, քան գործողությունները»:
Ըստ Financial Times-ի հաղորդման՝ մեծ թվով պաշտոնյաներ խոստովանում են, որ Ռուսաստանի տնտեսության այն հատվածները, որոնք չեն տուժում պատժամիջոցներից, կենսական նշանակություն ունեն ԵՄ մի շարք երկրների համար, ուստի նրանց դեմ ուղղված միջոցների վրա վետո կսահմանվի: 
Միևնույն ժամանակ, անդրադառնալով պատժամիջոցների  հաջորդ փաթեթի պատրաստման վրա աշխատող պաշտոնյաներին, կայքը հայտնում է, որ Ռուսաստանի  դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները, հավանաբար կսահմանափակվեն քաղաքացիների ցուցակի ընդլայնմամբ և գործող միջոցների ակտիվացմաբ: