Ֆինանսական ճգնաժամն ԱՄՆ-ում անխուսափելի է
https://parstoday.ir/hy/news/world-i197800-Ֆինանսական_ճգնաժամն_ԱՄՆ_ում_անխուսափելի_է
Ամերիկացի միլիարդատեր ձեռներեցն անխուսափելի է համարել ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամի առաջացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 13:11 Asia/Tehran
  • Ֆինանսական ճգնաժամն ԱՄՆ-ում  անխուսափելի է

Ամերիկացի միլիարդատեր ձեռներեցն անխուսափելի է համարել ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամի առաջացումը։

Sputnik-ի փոխանցմամբ՝ ամերիկացի միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը Twitter-ում գրել է. «Ինչ վերաբերում է դաշնային բյուջեի ծախսերին, հարցն այն է, թե երբ է տեղի ունենալու ֆինանսական ճգնաժամը, այլ ոչ թե՝ այս ճգնաժամը տեղի կունենա, թե ոչ»։

Ըստ այս հաղորդման՝ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ասել էր, որ ԱՄՆ կառավարության պարտքը կպայթի պատասխանատու գործողությունների բացակայության պատճառով։

Սպիտակ տունը զգուշացրել է, որ այս ամառ երկիրը չի կարող վճարել իր արտքային պարտավորությունները։