Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է
https://parstoday.ir/hy/news/world-i197806-Ադրբեջանում_քաղբանտարկյալների_թիվը_կրկնապատկվել_է
«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որում ընդգրկված է 182 մարդ: Նախորդ ցանկը հրապարակվել էր փետրվարին: Այս ընթացքում քաղբանտարկյալների թիվը գրեթե կրկնակի աճել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 13:18 Asia/Tehran
  • Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որում ընդգրկված է 182 մարդ: Նախորդ ցանկը հրապարակվել էր փետրվարին: Այս ընթացքում քաղբանտարկյալների թիվը գրեթե կրկնակի աճել է։

Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը: Վերջինս տեղեկացրել է, որ ցուցակում հայտնվել է 89 նոր անուն: Նրա խոսքով՝ ձերբակալվածները կրոնական ակտիվիստներ են, «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ և աստվածաբաններ:

Նշվում է, որ նրանց ձերբակալություններն ուղեկցվել են իշխանամետ ԶԼՄ-ներում քարոզչական արշավով՝ նպատակ ունենալով հանրությանը համոզել, թե նրանք «իրանական լրտեսական ցանցի գործակալներ են»: