ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիև
https://parstoday.ir/hy/news/world-i197816-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարը_նախապես_չհայտարարված_այցով_ժամանել_է_Կիև
Ուկրաինական լրատվամիջոցները նկարներ են հրապարակել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախապես չհայտարարված այցով Կիև ժամանելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 13:54 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիև

Ուկրաինական լրատվամիջոցները նկարներ են հրապարակել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախապես չհայտարարված այցով Կիև ժամանելու վերաբերյալ:

Ֆրանս Պրես լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հինգշաբթի օրն անակնկալ այց է կատարել Կիև։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մասնակցել է  Կիևի կենտրոնում կայացած զոհված զինվորների հիշատակին նվիրված արարողությանը: Մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ լուսանկարներ են հրապարակել այդ արարողությունից: 

Մինչ որոշ աղբյուրներ հայտնում են, Ուկրաինայի դեմ մոտալուտ հարձակումների մասին, ՆԱՏՕ-ի որոշ անդամներ «ՄԻԳ-29» կործանիչներ մատակարարելով , մեծացրել են  իրենց աջակցությունը Կիևին: 

Սա այն դեպքում, երբ Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ  Ուկրաինային ռազմական տեխնիկա  մատակարարելու ՆԱՏՕ-ի օգնությունն անպատասխան չի մնա։