Տնտեսական վերլուծաբան. Եվրոպան տնտեսական ինքնասպանություն է գործում
https://parstoday.ir/hy/news/world-i197820-Տնտեսական_վերլուծաբան._Եվրոպան_տնտեսական_ինքնասպանություն_է_գործում
Տնտեսական վերլուծաբաններից մեկը զգուշացրեց, որ Եվրամիությունը իր վարած քաղաքականությամբ տնտեսական ինքնասպանություն է գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 14:17 Asia/Tehran
  • Տնտեսական վերլուծաբան. Եվրոպան տնտեսական ինքնասպանություն է գործում

Տնտեսական վերլուծաբաններից մեկը զգուշացրեց, որ Եվրամիությունը իր վարած քաղաքականությամբ տնտեսական ինքնասպանություն է գործում։

Համաշխարհային բանկի նախկին տնտեսական վերլուծաբան Պիտեր Կոնիգը հայտարարել է. -«Փաստն այն է, որ Ուկրաինայի պատերազմը ոչ մի կապ չունի Եվրոպայում տնտեսական իրավիճակի և գնաճային ճգնաժամի հետ, և դա Եվրամիությունն ու Եվրահանձնաժողովն են,որ  կամովին տնտեսական ինքնասպանություն են գործում»:

«Քանի դեռ Եվրահանձնաժողովը գործում է ներկայիս կառուցվածքի հիման վրա, և Եվրոպայի որոշ ղեկավարներ նշանակված են Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից, Եվրոպայի հեռանկարը մշուշոտ  կլինի ոչ միայն հաջորդ տարում, այլև գալիք տարիներին»,հավելել է Կոնիգը:

Տնտեսական այս վերլուծաբանն ընդգծել է.«Այս ճնշումների ու տնտեսական բռնության առկությամբ, բնավ տնտեսական աճ չի լինի»: