Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները հանդիպել են Բաքվում
https://parstoday.ir/hy/news/world-i197826-Ադրբեջանի_և_Իսրայելի_արտգործնախարարները_հանդիպել_են_Բաքվում
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի գլխավորած պատվիրակության հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 15:16 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները հանդիպել են Բաքվում

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, հանդիպմանը գոհունակություն է հայտնվել երկկողմ և բազմակողմ շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության ներկա մակարդակից, նշվել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իսրայելի Պետության հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու հաջող համագործակցության ընդլայնմանը։

Նախարարները մտքեր են փոխանակել քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացման հարցերի շուրջ, այդ թվում՝ էներգետիկայի, կրթության և հետազոտությունների, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, զբոսաշրջության, հումանիտար և շատ այլ ոլորտներում։ Բարձր է գնահատվել համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի նիստը նախօրեին կայացել է Բաքվում, վստահություն է հայտնվել, որ այն կնպաստի հարաբերությունների հետագա դիվերսիֆիկացմանը։

Խոսելով Ադրբեջանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև կապերի մասին, որոնք հիմնված են պատմական բարեկամության և համագործակցության վրա, Ջեյհուն Բայրամովը կարևորել է երկու երկրների միջև փոխայցելությունների և շփումների կարևորությունը։

armenia.az