Եվրոպայում անցած տարի գրանցված աննախադեպ երաշտը մեծ վնասներ է պատճառել
https://parstoday.ir/hy/news/world-i197836-Եվրոպայում_անցած_տարի_գրանցված_աննախադեպ_երաշտը_մեծ_վնասներ_է_պատճառել
Վերջերս իրականացված հետազոտության ընթացքում պարզվել է, որ 2022 թ Եվրոպայում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանը, երաշտը և սառույցների հալվելը մեծ վնասներ են պատճառել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 21, 2023 10:23 Asia/Tehran
  • Եվրոպայում անցած տարի գրանցված աննախադեպ երաշտը մեծ վնասներ է պատճառել

Վերջերս իրականացված հետազոտության ընթացքում պարզվել է, որ 2022 թ Եվրոպայում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանը, երաշտը և սառույցների հալվելը մեծ վնասներ են պատճառել:

Գերմանական Tageschau թերթի փոխանցմամբ՝ Բոննում հրապարակված Կլիմայի մոնիտորինգի եվրոպական ծառայության տարեկան զեկույցի համաձայն՝ 2022 թ. Եվրոպայում միջին ջերմաստիճանը  հասել է ամենաբարձր մակարդակին։

Զեկույցի համաձայն՝ ռեկորդներ են սահմանվել Արեգակի ճառագայթման, Ալպերում սառցադաշտերի հալվելու և հարավային Եվրոպայի երկրներում ծայրահեղ շոգ օրերի քանակի առումով։ Միևնույն ժամանակ, անտառային հրդեհների հետևանքով, արձակվել է վերջին 15 տարիների ընթացքում ամենամեծ քանակությամբ ածխաթթու գազը:

Վերջին 5 տարիների միջին տվյալներով՝ Եվրոպայի կլիման ներկայումս մոտ 2,2 աստիճանով ավելի տաք է, քան 1850-1900-ական թվականներին:

Ըստ այս հետազոտության՝ ընդհանուր առմամբ, Եվրոպայում ջերմաստիճանը բարձրանում է երկու անգամ ավելի արագ, քան գլոբալ միջինը և ավելի արագ, քան ցանկացած այլ մայրցամաքում: