Ռոբերտ Քենեդի. ԱՄՆ-ն է ստեղծել ԻԼԻՊ-ը
https://parstoday.ir/hy/news/world-i197840-Ռոբերտ_Քենեդի._ԱՄՆ_ն_է_ստեղծել_ԻԼԻՊ_ը
ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին, ով իր թեկնածությունն առաջադրել է նախագահական ընտրությունների համար, խոստովանել է, որ ԱՄՆ-ն ստեղծել է ԻԼԻՊի-ը և այդ երկրի ոստիկանությունը կոռումպացված է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2023 07:03 Asia/Tehran
  • Ռոբերտ Քենեդի. ԱՄՆ-ն է ստեղծել ԻԼԻՊ-ը

ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին, ով իր թեկնածությունն առաջադրել է նախագահական ընտրությունների համար, խոստովանել է, որ ԱՄՆ-ն ստեղծել է ԻԼԻՊի-ը և այդ երկրի ոստիկանությունը կոռումպացված է:

Չորեքշաբթի օրը Ռոբերթ Քենեդին պաշտոնապես հայտարարել է 2024թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Նա ներկայացնելու է Դեմոկրատական կուսակցությունը: 

Ռոբերթ Քենեդին կորոնավիրուսի պատվաստանյութի հակառակորդներից էր և 2021թ պատվաստանյութի մասին ապակողմնորոշիչ բովանդակություն հրապարակելու համար Instagram-ը փակել էր նրա հաշիվը:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ նախկին վարչակազմերի գործողությունների հետևանքով, երկրի միջին խավը ոչնչացվել է:

Հայտարարելով ընտրություններում առաջադրվելու մասին, Քենեդին նշել է. «Ոստիկանությունը կոռումպացված է: Մենք ստեղծել ենք ԻԼԻՊ-ը: Մենք 2 միլիոն փախստական ուղարկեցինք Եվրոպա և խախտեցինք ժողովրդավարության հիքմերը, ինչը հանգեցրեց Բրեքզիթին։ Սա իրաքյան պատերազմի գինն է»:

Նա հավելել է. «Մենք այնտեղ ծախսեցինք հազար միլիարդ դոլար: Եվս 16 տրիլիոն դոլար ծախսեցինք կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատանքի դադարեցման համար: Ընդհանոր առմամբ ծախսեցինք 24 տրիլիոն դոլար և դա ոչ միայն որևէ արդյունք չունեցավ, այլ ոչնչացրեց ԱՄՆ-ի միջին խավը: Մենք պետք է վերջ տանք այս իրավիճակին»:

Նա հավելել է. «Մեր ռազմավարությունը միշտ եղել է զենքի կիրառումը՝ ողջ աշխարհում իշխանությունը ցույց տալու համար»։

USA Today Media-ի և Suffolk University-ի նոր հարցումը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը կարողացել է իր ոկղմը գրավել Բայդենի ընտրազանգվածի մեծ մասին: