Իլոն Մասկի՝ տիեզերք արձակված 120 մետրանոց հրթիռը պայթել է
https://parstoday.ir/hy/news/world-i197848-Իլոն_Մասկի_տիեզերք_արձակված_120_մետրանոց_հրթիռը_պայթել_է
Հինգշաբթի օրը, Տեխասի Բոկա Չիկա քաղաքից արձակվելուց հետո, Իլոն Մասկի SpaceX երկաստիճան տիեզերական հրթիռը Մեքսիկական ծոցի վրա պայթել է:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 21, 2023 07:22 Asia/Tehran

Հինգշաբթի օրը, Տեխասի Բոկա Չիկա քաղաքից արձակվելուց հետո, Իլոն Մասկի SpaceX երկաստիճան տիեզերական հրթիռը Մեքսիկական ծոցի վրա պայթել է:

120 մետրանոց հրթիռը, որն աշխարհի ամենաերկար հրթիռն է, 2025 թվականի սկզբին պետք է տիեզերագնացներին Լուսին տաներ:

SpaceX-ի Starship տիեզերական հրթիռը աշխարհի ամենամեծ հրթիռն է: Դրա 33 առաջին աստիճանի շարժիչներն արձակման պահին արտադրել են 73,5 միլիոն նյուտոն մղում, ինչը գրեթե երկու անգամ ավելի շատ է, քան նախորդ ռեկորդակրի՝ ՆԱՍԱ-ի Տիեզերական արձակման համակարգի (SLS) գերհրթիռի դեպքում: