Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Շարունակելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի թշնամական և միջամտողական քաղաքականությունը, Բրիտանիայի արտգործնախարարը հայտնել է Ռուսաստանի հինգ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին շարունակելով ՌԴ-ի դեմ այդ երկրի թշնամական քաղաքականությունը, ասել է,որ Բրիտանիան Ռուսաստանի կառավարության ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի գործի և նրա ազատազրկման հետ կապված հինգ ռուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ է սահմանել:
41-ամյա Վլադիմիր Կարա-Մորզան անցած երկուշաբթի օրը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության և բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով:
Անցած շաբաթ Մոսկվայում Բրիտանիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն,որտեղ նրան հայտնել են, որ վերոնշյալ գործի նկատմամբ Լոնդոնի դիրքորոշումը համարվում է ակնհայտ միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում։