Արգենտինայի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
(last modified Wed, 01 Jun 2016 15:32:41 GMT )
Հունիս 01, 2016 20:02 Asia/Tehran
  • Արգենտինայի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն, նահանգը հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքին, հաղորդում է Prensa Armenia-ն:

Բացի այդ, մայիսի 31-ին տեղի է ունեցել Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը նահանգապետի տեղակալ Ադան Ումբրտո Բալի եւ սենատոր Լուկաս Լարարտեի հետ:

«Օրենք ուժի մեջ մտնելուց 10 տարի անց, որի շնորհիվ Արգենտինան դարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի առաջամարտիկներից մեկը, շատ կարեւոր է, որ Էնտրե Ռիոսի բնակիչների ներկայացուցիչները որոշեցին միանալ այդ ճանապարհին»,-հայտարարել է Բուենոս Այրեսի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունչյանը:

armradio.am

1/6/2015