Սուդանում բախումների ժամանակ ՄԱԿ-ի աշխատակից է սպանվել
https://parstoday.ir/hy/news/world-i197898-Սուդանում_բախումների_ժամանակ_ՄԱԿ_ի_աշխատակից_է_սպանվել
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցը զոհվել է Սուդանում, երբ անցնելիս է եղել ռազմական գործողությունների գոտիով: Այս մասին ասվում է ՄՄԿ գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոյի հայտարարության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2023 15:07 Asia/Tehran
  • Սուդանում բախումների ժամանակ ՄԱԿ-ի աշխատակից է սպանվել

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցը զոհվել է Սուդանում, երբ անցնելիս է եղել ռազմական գործողությունների գոտիով: Այս մասին ասվում է ՄՄԿ գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոյի հայտարարության մեջ։

«Ծանր սրտով հաստատում եմ Սուդանում ՄԱԿ-ի նվիրյալ աշխատակցի մահը այս առավոտ այն բանից հետո, երբ նա ընտանիքի հետ Էլ Օբեյդից դեպի հարավ ճանապարհորդելիս հայտնվել է երկու պատերազմող կողմերի միջեւ փոխհրաձգության տակ»,-ասվում է հայտարարության մեջ:

Վիտորինոյի խոսքով՝ ներկայիս հակամարտությունը ՄԱԿ-ին ստիպել է դադարեցնել իր մարդասիրական գործողությունները Սուդանում։

Սուդանում հակամարտության ընթացքում ավելի վաղ զոհվել էին ՄԱԿ-ի ՊՀԾ երեք աշխատակիցներ, ինչից հետո ծրագրի տնօրեն Սինդի ՄքՔեյնը հայտարարել է, որ կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցնում է երկրում իր աշխատանքը։

news.am