Ճապոնիան պատրաստվում է խոցել հյուսիսային Կորեայի լրտեսական արբանյակը
Ճապոնիայի պաշտպանության նախարարը երկրի ուժերին հրամայել է խոցել հյուսիսային Կորեայի լրտեսական արբանյակը, եթե այն մտնի Ճապոնիայի տարածք:
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան այսօր բանակին հրամայել է պատրաստվել խոցել հյուսիսային Կորեայի լրտեսական արբանյակը, եթե այն մտնի Ճապոնիայի տարածք։
Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրահագնել է զրք տեղակայել Օկինավայի հարավում՝ «բալիստիկ հրթիռի անկման դեպքում վնասը նվազագույնի հասցնելու համար»։
Հյուսիսկորեական լրատվամիջոցները անցյալ չորեքշաբթի հայտնեցին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի առաջին լրտեսական արբանյակի ծրագրված արձակման նախապատրաստումը պետք է շարունակվի ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի սպառնալիքներին դիմակայելու նպատակով: Նա նշել է, որ արբանյակի կառուցումն ավարտվել է ապրիլին: