Մոսկվայի պատասխանը Գերմանիային ռուս դիվանագետների արտաքսման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i197944-Մոսկվայի_պատասխանը_Գերմանիային_ռուս_դիվանագետների_արտաքսման_վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան պատասխանելու է Բեռլինի գործողությանը Գերմանիայից իր դիվանագետներին արտաքսելու հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2023 13:07 Asia/Tehran
  • Մոսկվայի պատասխանը Գերմանիային ռուս դիվանագետների արտաքսման վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան պատասխանելու է Բեռլինի գործողությանը Գերմանիայից իր դիվանագետներին արտաքսելու հարցում։

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է. «Ի պատասխան Բեռլինի թշնամական գործողություններին՝ ռուսական կողմը որոշել է արտաքսել գերմանացի դիվանագետներին Ռուսաստանից, ինչպես նաև սահմանափակել ՌԴ-ում գերմանական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը։

Նախարարությունը պարզաբանում չի տվել, թե քանի ռուս դիվանագետ են արտաքսվել Գերմանիայից, և քանի՞ գերմանացի դիվանագետի է մտադիր արտաքսել Մոսկվան։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, Գերմանիան ռուսական նավթի և գազի ներմուծումը դադարեցնելու և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալու հետ մեկտեղ, իր օրակարգում է դրել Ուկրաինային բոլոր տեսակի սպառազինություններ և տնտեսական աջակցություններ ցուցաբերել։