Լոնբդոնում շարունակվում է բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը
Շաբաթ օրը Լոնդոնում կայացել է բնապահապանների բողոքի հերթկան ցույցը: Ակտիվիստները բողոքում են կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման դեմ կառավարությունների անգործության դեմ:
«Պայքար ոչնչացման դեմ» խմբավորման կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և պահանջել ավելացնել շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կառավարությունների ջանքերը:
Նրանք կրել են պաստառներ՝ գլոբալ տաքացման աղետալի հետևանքների մասին գրառումներով: Ակցիայի ավարտին ցուցարարները ի նշան բողոքի պառկել են գետնին։ Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են բողոքի ակցիաները շարունակել մինչև երկուշաբթի։
Վերջին տարիներին «Պայքար ոչնաչցման դեմ» խմբի անդամներն իրականացրել են տարբեր բողոքի ակցիաներ, փակել դեպի խորհրդարան տանող փողոցը, խափան են քաղաքային երթևեկությունը, ահազանգելով այն մասին, որ մոլորակի կլիմայական իրավիճակը վտանգավոր է: