Եվրոպայում օդի աղտոտվածության պատճառով ամեն տարի մահանում է 1200 երեխա
Ապրիլ 24, 2023 05:22 Asia/Tehran
Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը հայտարարել է. «Եվրոպական շատ երկրներում, հատկապես Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում և Իտալիայում օդի հիմնական աղտոտիչների մակարդակը ավելի բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցներում նշված ցուցանիշներից»:
Գործակալության տվյալներով Եվրոպայում օդի աղտոտվածության պատճառով ամեն տարի մահանում է 1200 երեխա, իսկ մեծ տարիքում քրոնիկական հիվանդությունների զարգացման վտանգը մեծանում է։
Ըստ այս զեկույցի՝ 2021 թվականին Եվրոպայի քաղաքային բնակչության 97%-ը շնչել է օդ, որը չի համապատասխանում ԱՀԿ չափանիշներին: