Ռուսաստան. ՄԱԿ-ը պետք է տեղափոխվի Ժնև կամ Վիեննա
ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչովը երկուշաբթի օրը հայտարարել է. «Մոսկվան կնախընտրեր, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխվի ավելի չեզոք տարածքներ, ինչպիսիք են Ժնևը կամ Վիեննան, սակայն անդամ երկրների մեծ մասը չի ցանկանում լքել Նյու Յորքը։
Իսկ պատճառները տարբեր են և հիմնականում ունեն ֆինանսական բնույթ: Որպես օրինակ՝ երկրները Նյու Յորքում ունեն սեփականություն և դժվարանում են երկու գրասենյակ հիմնել»։
Իլյիչովը հավելել է. «Մենք մտածում ենք, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանը Եվրոպա տեղափոխելը կկրճատի Եվրոպա Ռուսաստանի ներկայացուցիչների ճանապարհը և բացի այդ, ավստրիացիներն ու շվեյցարացիները, նույնիսկ իրենց ներկայիս գործողություններով, ավելի չեզոք են ԱՄՆ-ի համեմատ»:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի երեկոյան հայտարարել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար ռուս լրագրողներին ժամանակին վիզա չտրամադրելու Միացյալ Նահանգների որոշումը կտրականապես հակասում է խոսքի ազատությունը պաշտպանելու այդ երկրի հայտարարություններին»: