Ադրբեջանցի ուսուցիչները վերապատրաստվում են Իսրայելում
Ապրիլ 25, 2023 05:27 Asia/Tehran
Բաքվում Սիոնիստական ռեժիմի նախկին դեսպան Արթուր Լինքն անդրադառնալով Ադրբեջանի և Սիոնիստական ռեժիմի հարաբերություններին, հայտարարել է, որ ադրբեջանցի ուսուցիչները վերապատրաստվում են Իսրայելում:
i24 կայքի հաղորդմամբ՝ Լինքն ասել է. «Բաքվի հետ մեր հարաբերությունները գաղտնիք էին, մենք այդ մասին վաղուց գիտեինք, բայց լռում էինք: Այսօր դա հայտնի է բոլորին»:
Հարկ է նշել, որ Թել Ավիվը փորձում է ամրացնել իր դիրքերն Ադրբեջանում, ինչին Իրանն արձագանքել է և զգուշացրել այդ կապակցությամբ: