Էրդողանի ինքնազգացողությունն ուղիղ եթերում վատացել է
Ապրիլ 26, 2023 06:38 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունն ուղիղ հեռարձակման ժամանակ վատացել է, և հարցազրույցն անսպասելիորեն ընդհատվել է:
Հարցազրույցը հեռարձակվել է ուշ երեկոյան՝ նախընտրական ծրագրերի քննարկման նպատակով, իսկ երբ հաղորդավարը տվել է կառավարության ապագա փոփոխությունների մասին հարցը, հաղորդումը դադարեցվել է Էրդողանի ինքնազգացողության վատացման պատճառով։
Վերադառնալուց հետո Էրդողանն ասել է. «Երեկ և այսօր շատ զբաղված էի ընտրական գործունեությամբ, ուստի առողջական խնդիրներ ունեմ»:
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։