Փաշինյանը ԵԽ նախագահի հետ խոսել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից
https://parstoday.ir/hy/news/world-i198236-Փաշինյանը_ԵԽ_նախագահի_հետ_խոսել_է_Հայաստան_Ադրբեջան_բանակցային_գործընթացից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Ապրիլ 26, 2023 07:26 Asia/Tehran
  • Փաշինյանը ԵԽ նախագահի հետ խոսել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

armenpress.am