Բայդենը հերթական անգամ դարձել է քննարկման առարկա
https://parstoday.ir/hy/news/world-i198366-Բայդենը_հերթական_անգամ_դարձել_է_քննարկման_առարկա
Չորեքշաբթի օրը Հարավային Կորեայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ձեռքում պահել է մի թուղթ, ինչը վկայում է, որ  ԱՄՆ բանակի 80-ամյա գերագույն գլխավոր  հրամանատարը իմացել է թե ինչ հարց է ուղղվելու իրեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2023 08:55 Asia/Tehran
  • Բայդենը հերթական անգամ դարձել է քննարկման առարկա

Չորեքշաբթի օրը Հարավային Կորեայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ձեռքում պահել է մի թուղթ, ինչը վկայում է, որ  ԱՄՆ բանակի 80-ամյա գերագույն գլխավոր  հրամանատարը իմացել է թե ինչ հարց է ուղղվելու իրեն:

Լուսանկարը հրապարակել է Los Angeles Times-ի լրագրող Քորթնի Սուբրամանյանը: Համացանցում հայտնված մեկ այլ լուսանկարում երևում է, որ մեկ ուրիշ թերթի վրա գրված են եղել Բայդենի վարչակազմի պաշտոնյաների անունները և մամուլի ասուլիսում հայտարարությունների հերթականությունը։Չորեքշաբթի օրը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի ընդունելության ժամանակ,  իր կորեացի գործընկերոջ կողքին քայլելու փոխարեն, ԱՄՆ նախագահը քայլել է վերջինիս թիկնապահի հետ և Հարավային Կորեայի նախագահը փորձել է մոտենալ նրան։Սա Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին պետական այցն է ԱՄՆ՝ 12 տարի անց: